Բելառուսը որոշել է Շվեդիայից հետ կանչել իր դեսպանատունը` շվեդական կողմին նույնն առաջարկելով, ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

«Բելառուսական կողմը ստիպված է Շվեդիայից  իր դեսպանատունը հետ կանչելու եւ դրա բոլոր աշխատակիցներին Բելառուսի Հանրապետություն վերադարձնելու որոշում կայացրել: Համապատասխան գործողություններն արդեն ձեռնարկվում են: Միաժամանակ, փոխադարձության սկզբունքով, որն ամրագրված է այդ թվում Վիեննայի համաձայնագրի 2-րդ հոդվածով, շվեդական կողմին եւս առաջարկվել է մինչեւ 2012թ. օգոստոսի 30-ը հետ կանչել իր դեսպանատունը», -ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի հաղորդագրությունում, մեջբերում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հաղորդագրությունում նշվում է, որ նման քայլերի համատեքստում դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք չկա: