Արմավիրում Արշալույս գյուղի հատվածում այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 8.00-ի սահմաններում «Պազ» մակնիշի  ավտոբուսի վարորդը ընթացքի ժամանակ չի փակել դուռը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա ուղեւորուհի Մարինե Միրաբյանը վայր ընկնի եւ ավելի ուշ մահանա:

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից: Հարկ է նկատել, որ վարորդը վերջինիս թողնել է անօգնական վիճակում եւ դիմել փախուստի, իսկ Մարինե Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ավելի ուշ բերման է ենթարկվել նաեւ «Պազ» -ի վարորդը` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիշա Մարտիրոսյանը: