Օգոստոսի 15-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի  նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ամերիկա-Ադրբեջանական Առեւտրային պալատի` երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակին նվիրված  նիստի  ժամանակ հանդես կգա հաշվետվությամբ: Որպես դեսպան` սա կլինի նրա առաջին հրապարակային ելույթը, հայտնում է Turan-ը:

Ինչ վերաբերում է Բաքու ժամանմանը, ապա դեսպանի ժամանումը հետաձգվել է մինչեւ օգոստոսի վերջ, հայտնում է դեսպանին մոտ կանգնած աղբյուրը, իսկ թե ինչն է հետաձգման պատճառ հանդիսացել, չի մանրամասնվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեսպանը Բաքու կժամանի ամսվա սկզբին: Որպես Ադրբեջանում դեսպան`  Մորնինգսթարը իր գործունեությունը սկսել է հուլիսի 20-ին, երբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից ստացել է լիազորագրերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլինի  նախագահ Օբաման Մորնինգսթարին նշանակել է Ադրբեջանի դեսպան: Հունիսի 19-ին   Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է այս նշանակումը: ԱՄՆ-ի Սենատը հունիսի 29-ի ընդհանուր նիստի ժամանակ հաստատել է Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում: