Օգոստոսի 4-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր-Նորքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 42-ամյա Մարատ Խ.-ին եւ 34-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք 2011 թ. դեկտեմբերին Նոր-Նորքի 3-րդ զանգվածի տներից մեկի նկուղից գողացել են 150 հազար դրամ արժողությամբ մեկ խոզ, որը 42 հազար դրամով իրացրել են շուկայում:
Կատարվում է նախաքննություն:




























