Օգոստոսի 7-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի  ծառայողները  Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասից բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ին,  ոստիկանության ծառայողները  Հաղարծին գյուղից բերման են ենթարկել 29-ամյա Դավիթ Թամրազյանին, որը 2011 թ. սեպտեմբերի 28-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: