Թուրքիայի փոխավարչապետ Բյուլենթ Առընչը Ռամադանի տոնական իֆթարի սեղանի շուրջ հանդիպել է Թուրքիայի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ ստամբուլահայ համայնքից Թուրքիայի փոխվարչապետի հետ հանդիպմանը մասնակցել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Հանդիպման ժամանակ փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նշել է, թե նախկինում ցավալի իրադարձությունների հետեւանքով Թուրքիայից հեռացածներին կոչ է անում անում վերադառնալ՝ շեշտելով, թե իրենց չի բավարարում, որ ազգային փոքրամասնությունների թիվը նվազում է երկրում:
Առընչը, անդրադառնալով 1915-ին, կրկին հերքել է Հայոց ցեղասպանության փաստը՝ շեշտելով, թե այն ժամանակ կայսրությունը փլուզվում էր, Առաջին համաշխարհային պատերազմն էր եւ ողբերգական իրադարձություններ տեղի ունեցել, որի ժամանակ տուժվել են թե թուրքերը, թե հայերը: «Իրականությունն այն է, որ 1915-ը մեր ողբերգությունն է: Չենք ցանկանում վերապրել նման դժվարին օրեր»,-ասել է Առընչը՝ պնդելով, թե Մալաթիայում տեղի ունեցածն ու Հրանտ Դինքի հետ կապված դեպքը ցույց են տալիս, որ նման դեպերը սկսել են պակասել:




























