Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման գործընթացը չի դադարի եւ կշարունակվի ապագայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախախարարի պետքարտուղար Գրիգորի Կարասինը:
«Պետություն դառանալու եւ միջազգային ֆորումներում նրանց ներկայացուցիչների հանդեպ արգելքների հանմանը զուգընթաց, երկու հանրապետությունները կճանաչվեն հարավկովկասյան նորանոր երկրների կողմից` որպես ինքնուրույն գործընկերներ: Այս գործընթացը միանշանակ դեռ առջեւում է»,-ասել է Կարասինը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այն երկրները, որոնք ցանկանում են ճանաչել կովկասյան հանրապետությունները, ճնշման են ենթարկվում ԱՄՆ-ի կողմից, փոխանցում է Ռիա Նովոստին:
Գրիգորի Կարասինը նաեւ ընդգծել է, որ Վրաստանը դեռեւս չի հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանդեպ վրեժխնդրության իր սցենարներից:
«Վրաստանի Հատուկ ջոկատը սողոսկում է սահմանակից Գալի շրջան, որտեղ հիմնականում բնակվում են էթնիկ վրացիներ եւ նպատակադրված ահաբեկում է այնտեղի բնակիչներին: Այդ գործողությունների ժամանակ հիմնական շեշտը դրվում է տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչների, տեղական իշխանությունների վրա, այսինքն Վրաստանը փորձոմ է ապակայունացնել իրավիճակը Գալի շրջանում»,- հայտնել է Կարասինը:
Նրա խոսքով, սա ապացուցում է այն, որ «վրեժխնդրության սցենարները, «տարածքային ամբողջականության վերականգնմանն» ուղղված ուժային մեթոդները դեռեւս կենդանի են Թբիլիսիի ամենաեռանդուն քաղաքական գործիչների գլուխներում»:




























