Թուրքերի կողմից գրավված կիպրական քաղաք Ֆամագուստայում գտնվող միջնադարյան պատմական հուշարձան սուրբ Գեորգիի եկեղեցին սկսել են իբրեւ արտաքնոց օգտագործել: Այդ մասին գրել է հունական «Հավանտիս» թերթը:
Թերթի տվյալներով, որի վրա հիմնվում է «pravoslavie.by» պորտալը, քաղաք-ամրոցում պատմական շատ հուշարձաններ կան, որոնք շուտով քարակույտի կվերածվեն: Բացի նրանից, որ եկեղեցիների տարածքը համատարած խոտով է ծածկված, գիշերն էլ այնտեղ են գալիս խմիչքի սիրահարները, որոնք իրենց հետեւից աղբ են թողնում: Նույնանման վիճակում են Սուրբ Սիմոնի, Սուրբ Աստվածածնի գոտու, Սուրբ Նիկոլայի եկեղեցիները:
Ֆամագուստան նավահանգստային քաղաք է Կիպրոսի հարավարեւելյան մասում` միայն Թուրքիայի կողմից ճանաչված «պետության»` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» տարածքում: Հյուսիսային Կիպրոսի տարածքը գրավվել էր 1974թ. թուրքական զորքերի կողմից:




























