Էջմիածնում եւ Մեծամորում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել են միայն գործող քաղաքապետերը` անկուսակցական Կարեն Գրիգորյանը եւ ՀՀԿ անդամ Ռոբերտ Գրիգորյանը: Ընդ որում` Էջմիածնի քաղաքապետն ինքնաառաջադրվել է, իսկ Մեծամորի քաղաքապետին առաջադրել է ՀՀԿ-ն:
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, Արմավիրի մարզի 97 համայնքներից 93-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ի ժամը 18-ը:




























