«ԱրմենՏել» ընկերությունը հետաքննություն է սկսել օգոստոսի 7-ին բջջային կապի մասնակի խափանման պատճառները պարզելու ուղղությամբ, եւ դրա ավարտին կտեղեկացնի պատճառի մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։ «Ներկայումս հարցի կապակցությամբ որեւէ նոր մեկնաբանություն չեմ կարող տալ։ Կատարվում է հետաքննություն, ավարտին պարզ կլինի խափանման պատճառը»,- ասաց նա։

Հիշեցնենք, օգոստոսի 7-ին ժամը ժամը 18:00–ից մինչեւ 24:00-ը «ԱրմենՏել» ընկերության բջջային կապի ծառայությունը խափանումներով է աշխատել։

Ըստ Բեղլոյանի՝ կապը ամբողջապես վերականգնվել է ժամը 24։00-ի դրությամբ։

Նշենք, որ «ԱրմենՏելի» կապի վերջին շրջանում հաճախակի խափանումները  դժգոհություն է առաջացրել բաժանորդների շրջանում։ Այս կապակցությամբ հատկապես ակտիվ քննարկում է սկսվել սոցիալական ցանցերում։