Օգոստոսի 7-ին կայացած Իրաքի Նախարարների խորհրդի  նիստի ժամանակ որոշում է կայացվել վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ, այս մասին հայտնել է երկրի կառավարության ներկայացուցիչ Ալի Դաբաղը, հայտնում է CNN Turk-ը:

Այս որոշումը կայացվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` իրաքյան Քիրքուք նահանգ կատարած  այցից հետո, ինչը մեծ դժգոհություններ է առաջացրել իրաքյան կառավարությունում:

Նիստի ժամանակ որոշում է կայացվել ուսումնասիրել Դավութօղլուի այցի ազդեցությունը իրաքյան իրավիճակի  վրա եւ մանրամասն հաշվետվություն ներկայացնել նախարարների գրասենյակ: Այս նպատակով փոխվարչապետ Հուսեյն Շահրիստանիի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ խումբ:

Իրաքյան կառավարության հետ չմաձայնվեցված Թուրքիայի  արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Կիրկուր նահանգ կատարած այցը  զայրույթի ալիք է բարձրացրել պաշտոնական Բաղդադում, որը բողոքի նոտա է հղել Անկարային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիան քաղաքացիական անձանց համար փակել է Իրաքի հետ սահմանը` քուրդ ապստամբների ակտիվացման պատճառով: