Կորեայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի (KAIST) գիտնականները հայտնել են սնուցման ճկուն տարրի ստեղծման մասին, որն ընդունակ է էլեկտրաէներգիայով ապահովել ճկուն դիսփլեյները:
Հետազոտողների խոսքով` իրենց հաջողվել է մշակել ունիվերսալ կոնստրուկցիա, որը թույլ է տալիս սնուցման արդյունավետ ճկուն աղբյուրներ ստեղծել` անկախ էլեկտրոդների քիմիական բաղադրությունից:
Սարքը ճկուն մարտկոց է` բաղկացած պինդ տարրերից: Այն ռեկորդային էներգատարողություն է ցուցաբերել` 2,2 x 103մՎժ/խսմ չափով: Դեֆորմացվելիս մարտկոցի հզորությունը չի փոխվում, ինչը հաստատվել է փորձարկումների արդյունքում, գրում է CNews-ը:
Այժմ ճկուն մարտկոցի եւ դրա հիման վրա էլեկտրոնային պարզ սարքի ստեղծման հաջողությունից հետո գիտնականները ուսումնասիրում են ճկուն մարտկոցների զանգվածային արտադրության եւ էներգատարողությունը մեծացնելու համար դրանք միմյանց վրա տեղակայելու հնարավորությունը:




























