«Հարսնաքարի» գործով նախաքննությունն ավարտվել է 6 մեղադրյալների մասով գործի նյութերն անջատվել ու տրամադրվել  են կողմերին՝ ծանոթանալու համար: Մայր գործում մնացել է չպարզված անձանց մասը, որով նախաքննությունը շարունակվելում է: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  Արմեն Մալխասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: Ինչպես նաեւ փոխանցեց, ո ր կողմերի կողմից նյութերին ծանոթանալուց հետո նոր միայն կկազմվի մեղադրական եզրակացություն, կհաստատվի եւ գործը կուղարկվի դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:

Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր:

Դեպքի կապակցությամբ կալանավորվել էին վեց մարդ, այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ: