Ադրբեջանական բանակում արտակարգ պատահարները շարունակվում են, գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, ԱՀ Ազգային բանակի զինվոր, 18-ամյա Մուրադ Աղաքերիմլին ծառայողական զենքով ինքնասպան է եղել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում այս փաստը հաստատել են: Կատարվում է քննություն: Նշենք, որ Աղաքերիմլին զորակոչվել այս տարվա ապրիլին` Բաքվի Խաթայի շրջանի զինկոմիսարիատի կողմից:
Տվյալ միջադեպը վերջին օրերին առաջին դեպքը չէ: Նախօրեին ԱՀ ԶՈՒ զինծառայող Բեյով Թայֆուր Գաջիքերիմօղլուն Նախիջեւանի զորամասում վախճանվել էր հեմոռագիկ վասկուլիտից: Ավելի վաղ Լանքարանում 19-ամյա զինծառայող Քամալ Սահիբօղլու Ալիեւն ընկել էր ճաշարանի տանիքից եւ վախճանվել:




























