Հարավային Օսիայի պատերազմը զսպել է Ղարաբաղում ռազմական ագրեսիա կիրառելու Ադրբեջանի նպատակները: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ազգային ուսումնասիրությունների եւ ստրատեգիաների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը` մեկնաբանելով 4 տարի առաջ` 2008 թ-ի օգոստոսի 8-ին սկսված ռուս-վրացական պատերազմը:

«Պատերազմից հետո ավելի շատ է ամրացել այն կարծիքը, որ պատերազմ չի լինի, քանի որ նրա հետեւանքները ձեռնտու չեն ոչ մեկին: Եւ խորհրդակցությունների ժամանակ բազմից կրկնվող  «ուժի չկիրառում» բանավոր ձեւակերպումը,նոր իմաստ է ստացել»,-հայտնել է Է.Վարդանյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում Ադրբեջանը կարող էր ունենալ հարցի ռազմական լուծման հեռանկարներ, ապա այժմ նա հնարավոր արդյունքների մասին ենթադրություններ է արել.«Իրեն դնելով կռվող երկրների տեղը` Ադրբեջանը համապատասխան ենթադրություններ է արել»,-հայտնել է Է.Վարդանյանը: