Սամարայի շրջանում քննությունը ազգային ատելության հողի վրա սպանություն գործելու մեղադրանք է ներկայացրել չորս անձանց, հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեն:

Մեղադրյալները Տոլյատիի բնակիչներ են` 15-21 տարեկան:

«Քննության վարկածով` 2012թ. հուլիսի 14-ի գիշերը Տոլյատիի Վիշենկա-4 փողոցի տներից մեկի մոտ մեղադրյալները ազգային ատելության հողի վրա դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Հայաստանի 21-ամյա բնակչին, որը ստացված վնասվածքներից մահացել է», - ասվում է հաղորդագրությունում:

Նրանց ազգային ատելության հողի վրա մի խումբ անձաց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն գործելու մեղադրանք է ներկայացվել (առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է):