Սիրիայի կառավարական զորքերը պաշարել են Հալեպում գտնվող ապստամբների զորքերը։ Հայկական թաղամասում այժմ իրավիճակը հանդարտ է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է իր աղբյուրից։ Ըստ նրա՝ գիշերը Հալեպ են մուտք գործել Սիրիայի ռազմական ուժերը, եւ վաղ առավոտյան քաղաքում մարտեր են սկսվել։
«Գիշերը անջատվել էր ամբողջ քաղաքի էլեկտրաէներգիան, երեւի հենց այդ ժամանակ էլ զորքը մուտք է գործել քաղաք։ Այժմ մարտեր են ընթանում, սակայն հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։ Այնտեղ եւս կառավարական զորքեր են մուտք գործել, սակայն ծանր հրետանի չկա»,- ասաց աղբյուրը։
Նրա տեղեկությունով՝ հայերի եւ քրիստոնյաների շրջանում տուժածներ չկան




























