Լեզվաբանները Կրասնոդարի մարզի  կառավարիչ Ալեքսանդր Տկաչեւի հայտարարության մեջ ազգամիջյան ատելություն հրահրող նշույլներ են գտել: Այս մասին ՌԲԿ daily-ին պատմել է Հանրային պալատի անդամ, «Բազմազգ Ռուսաստան» ակումբի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը:

Հիշեցնենք, որ նահանգապետը հանդես է եկել Հյուսիսային Կովկկասի ժողովուրդների` Կուբան կատարվող  միգրացիայի սահմանափակմամբ եւ այս նպատակով «կազակական ոստիկանություն» ստեղծելու անհրաժեշտությամբ:

«Ճիշտ  նման  պարբերություններով, նման խոսքերով…Մի գուցե Տկաչեւը ցանկանում էր ավելի լավ, բայց ստացվել է` ինչպես միշտ»,-ասել է Սոկոլովը: Նրա խոսքով, փորձագիտությունը անցկացվել է, ոչ թե ինչ որ գործի շրջանակներում, այլ որպես գիտնականների քաղաքացիական տեսանկյան արտահայտում:

Առաջիկայում ՀՊ-ի անդամները պատրաստվում են հայտարարությամբ դիմել  գլխավոր դատախազությանը`  որպեսզի  մինչեւ հանգստյան սեզոնի ավարտը հայտարարությունը  հնարավոր լինի կազմել ՀՊ-ի խորհրդի անունից եւ այդպիսով ցույց տալ, որ դա համախմբված կարծիք է: Սոկոլովի խոսքով, իրենց հայտարարության մեջ ՀՊ-ի անդամները դատախազներին կխնդրեն ստուգել «կազակական ոստիկանություն» ձեւավորելու` Տկաչեւի մտադրության  օրինականությունը: