Կյանքի 77-րդ տարում մահացել է Ռուսաստանի կինոգործիչների միության անդամ Բորիս Գրիգորեւը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի կինոգործիչների միությունը:
Բ. Գրիգորեւի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի դիարանի ծիսակատարությունների դահլիճում: Թաղման արարողությունը տեղի կունենա Տարուսում:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Բ. Գրիգորեւը նկարահանել է «Առաջին ձյուն», «Գաղտնաբառ պետք չէ», «Մարմարե տուն», «Գեորգի Սեդով», «Այսպես է սկսվել լեգենդը», «Մորեխը», «Պետրովկա,38», «Անցնել վերացման» եւ ուրիշ ֆիլմեր:




























