Օգոստոսի 8-ին` օգոստոսյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը,  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ցխինվալ:

Մեդվեդեւի ուղղաթիռը վայրէջք է կատարել Ջավա քաղաքի մերձակայքում գտնվող 4-րդ գումարտակի զինվորական կայանի հարթակին: Թռիչքուղուց քիչ հեռավորության վրա կանգնած են «Գրադ» տեսակի մարտական  5 կայան` նշանառված Վրաստանի ուղղությամբ: Դմիտրի Մեդվեդեւին ուղեկցում է Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, հայտնում է «Իզվեստիան»:

Օգոստոսյան հնգօրյա պատրեազմի արդյունքում վրացական կողմը ունեցել է 412 զոհ, որոնցից 170-ը ` ուժային մարմինների ներկայացուցիչներ են եւ զինծառայողներ: Ռուսական բանակում զոհվել է 67 մարդ:

Մարտական գործողությունների արդյունքում Ռուսաստանը ճանաչել  է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: