ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի դիմացել եւ սկսել է պարել Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Մաիթե Նկոնա-Մաշաբանեի կազմակերպած ընթրիքին:
Կապույտ կոստյում եւ սեւ տաբատ հագած Հիլարի Քլինթոնը պարել է` երգի տակտի հետ ծափ զարկելով, գրում է «The Telegraph»-ը:
Պարբերականը նշում է, որ պետքարտուղարը ՀԱՀ է մեկնել Աֆրիկայի 7 երկրներում շրջագայության շրջանակում, որի ընթացքում «առաջ է մղում ԱՄՆ-ին` որպես Չինաստանի տնտեսական եւ քաղաքական աճող ազդեցության այլընտրանք»:











