Լիտվայի ԱԳՆ-ն քննարկում է նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին բժշկական վիզաներ տրամադրելու նախագիծը։

Լիտվայի մամուլի համաձայն՝ մասնագետները նշել են, թե նման փոփոխությունների դեպքում բուժման նպատակով Լիտվա այցելուների քանակը կմեծանա։ Վերջին շրջանում Լիտվան բժշկական տուրիզմին մեծ ուշադրություն է դարձնում, ինչի արդյունքներն ակնհայտ են. 2011թ. բժշկական ծառայություններ Լիտվայում ստանալու նպատակով այցելուների թիվը 300 տոկոսով ավելի է եղել, քան 2010-ին։

Լիտվա այցելող արտասահմանցիները 2 անգամ ավելի գումար են ծախսում առողջապահության համակարգում, քան տեղացիները, ովքեր որպես կանոն դիմում են բժշկի կոնկրետ ծառայության համար։