Վրացի «օրենքով գող» Դավիթ Շարաբիձեին` Դաթո Թբիլիսսկի մականունով, արտաքսել են Ռուսաստանից:
Շարաբիձեն ձերբակալվել էր գաղութից դուրս գալուս հետո, քանի որ կարող էր բացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական դաշնային օկրուգի քրեածին իրավիճակի վրա:
Վրաստանի քաղաքացի Շարաբիձեն 2011թ. ապրիլին ձերբակալվել էր Մոսկվայում: Դատարանը նրան դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` մետադոն թմրանյութ պահելու եւ կեղծ անձնագրի համար:
Նրան տեղափոխել են «Վնուկովո» օդանավակայան եւ վերահսկել նրա մեկնումը Մոսկվա-Թբիլիսի չվերթով:




























