Մոլդովայի գլխավոր օդերեւութաբան Իլյա Բոյանը լքում է պաշտոնը այն բանից հետո, երբ հրապարակվել է նրա սեռական ոտնձգությունների մասին վկայող տեագրությունը։ NEWSru.com-ի փոխանցմամբ, իրավապահները տեղեկացրել են, որ 59-ամյա Բոյանի նկատմամբ երկու քրեական գործ հրապարակվել է մինչեւ տեսանյութի հրապարակումը։ Հրաժարականի դիմումը Բոյանը գրել է օգոստոսի 8-ին։

Մոլդովայի գլխավոր օդերեւութաբանի դեմ բողոք են ներկայացրել նրա արդեն նախկին երկու ենթակա կանայք։ Բոյանի գործողությունները որակավորվել են որպես սեռական ոտնձգություն։ Մոլդովայում սույն հանցագործությունը պատժվում է տուգանքով, կամ հասարակական աշխատանքով, կամ մինչեւ երեք տարի ազատազրկմամբ։

Նշենք, որ Իլյա Բոյանը զբաղեցնում էր իր պաշտոնը 2010թ. մայիսից։