Վրաստանը, Սերբիան եւ Մոլդովան միացել են Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ ԵՄ Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը օգոստոսի 8-ին ողջունել է  մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Սերբիայի պատժամիջոցներին միանալու որոշումը։

«Եվրամիությունը ի գիտություն է ընդունում եւ ողջունում է այդ երկրների (երրորդ կողմի երկրների) ԵՄ պատժամիջոցներին միանալու որոշումը»,- ասվում է Էշտոնի հայտարարությունում։

ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 23-ին ընդունել են հավելյալ միջոցներ Սիրիայի դեմ զինամթերքի էմբարգոի կիրառման ապահովման ուղղությամբ։ Համաձայն նոր պայմանավորվածությունների, ԵՄ-ն Սիրիա զենք եւ զինամթերք արտահանման մեջ կասկացվող օդանավերի եւ նավերի ստուգում կիրականացնի։ Այժմ ԵՄ բոլոր երկրները պարտավորված են նման ստուգում իրականացնել, եթե որեւէ նավ կամ օդանավ կասկածվի Սիրիա արգելված բեռ տեղափոխման մեջ։