Ֆրանսիացի սենատոր Միշել Դեմեսինը Ֆրանսիայի արգործնախարար Լորան Ֆաբիուսի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայում մամուլի ազատության խնդրին` հարցնելով, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել «այդ երկրում 95 լրագրողների ազատ արձակման համար, որոնք ներկայումս ձերբակալված են», հաղորդում է «Ouest-France» կայքը:

«Մոտ հարյուր լրագրողներ են ձերբակալվել թուրքական բանտերում իրենց աշխատանքը կատարելու եւ հաճախ  այ բանի համար, որ ձգտում են պատմել այդ երկրում քրդական ժողովրդի նկատմամբ ճնշումների մասին: Եվրոպայի դարպասների մոտ եւ, առավել եւս, մի երկրում, որը ԵՄ անդամակցության գործընթացում է, այդ ճնշումները լրագրողների վրա ...մտահոգիչ ոտնձգություն են ժողովրդավարության նկատմամբ»:

«Պրն նախարար, խնդրում եմ ինձ հայտնել Թուրքիայում ձերբակալված լրագրողների ազատ արձակման միջոցառումների մասին»,-ասել է ֆրանսիացի սենատորը: