Հնագետները Մեքսիկայի մայրաքաղաքում ացտեկների ցեղախմբի յուրահատուկ փայտե դամբարան են գտել, որում հրաշալի պահպանվել է աղջկա կմախքը, իսկ շուրջը երեխաների եւ մեծահասակների ավելի քան 2 հազար ոսկորներ են: Հայտնագործությունը կատարվել է Մեխիկոյում Տենոչտիտլանի մեծ բուրգից ոչ հեռու:

Գիտնականների կարծիքով, դամբարանը թվագրվում է մոտ 1481-1486 թվականներով: Այն շատ անսովոր է ացտեկների համար եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Փորձագետները պարզել են, որ կմախքը պատկանում է երիտասարդ աղջկա:

Մնացած ոսկորների վրա տիպիկ հետքեր կան, որոնցով կարելի է դատել, թե զոհերի սիրտը արարողության ժամանակ հանել են, գրում են «Պրավդա.ru»-ն:

Վարկածներից մեկով, հուղարկավորված աղջիկը բարձր դասից է, իսկ առանձին ոսկորները պատկանում են զոհաբերված հպատակներին: