Սուտը բացասաբար է անդրադառնում առողջության վրա ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առումով, բացահայտել են գիտնականները: Ճշմարտախոս մարդիկ երեք անգամ ավելի քիչ են բողոքում միգրենից եւ կոկորդի ցավից, նրանց հարաբերությունները շրջապատի հետ ավելի ջերմ եւ ամուր են:
ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոթր Դամ համալսարանի գիտնականները 18-71 տարեկան 110 կամավորների շրջանում գիտափորձ են անցկացրել: Մասնակիցների կեսին խնդրել են խուսափել անգամ ամենափոքրիկ կեղծիքից, մյուսներին նման հրահանգներ չեն տրվել: Ամեն օր նրանց առողջությունը գնահատվել է եւ նրանց ստուգել են ստի դետեկտորով:




























