Դերասան Քրիսթին Ստյուարտն ու Ռոբերտ Փաթինսոնը նախաճաշել են կանաչ մարգագետնում` Բելայի եւ Էդվարդ Կալենի կերպարով: Լուսանկարները տեղադրվել են «Entertainment Weekly»-ի կայքում:
Ֆիլմի մասին հետաքրքիր մանրամասներից եւ գլխավոր դերասանների հետ հարցազրույցներից բացի, կան նաեւ «մթնշաղային» սագայի ռեժիսոր Բիլ Կոնդոնի հարցազրույցը: Դրանում նա խնդրում է երկրպագուներին հարգել դերասանների անձնական կյանքը: «Summit Entertainment»-ի կինոստուդիայի ներկայացուցիչների խոսքով` սկանդալային իրավիճակը չի ազդի «Մթնշաղ» ֆիլմի երկրորդ մասի վրա:
Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ Ռոբերտ Փիթերսոնն իր առաջին հարցազրույցը կտա «Բարի լույս, Ամերիկա» շոուում պայթած սկանդալից հետո:




























