Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008թ. պատերազմից հետո Հայաստանում եւ Ադրբեջանում ավելի շատ են սկսել հաշվի նստել Ռուսաստանի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Փաաթա Զաքարեիշվիլին` գնահատելով ռուս-վրացական քառամյա դիմակայության արդյունքերը: «Ռուսաստանն ապացուցեց, որ կարող է հարցերը լուծել բռունցքով սեղանին հարվածելով:  Ուստի տարածաշրջանի սուբյեկտները Ռուսաստանի նկատմամբ կամ զգուշավոր են, ինչպես Ադրբեջանը, կամ ավելի հավատարիմ, ինչպես Հայաստանը»,-ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիրքորոշումներին, ապա կողմերից յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին, նշեց նա. «Եթե խոսելով միջազգային հանրության մասին, նկատի ունենանք Ռուսաստանին եւ Արեւմուտքին, ապա նրանց կարծիքը չի փոխվել: Չեմ կարծում, որ այն գաճաճ պետությունները, որոնք ճանաչել են Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի անկախությունը, ներկայացնում են միջազգային հանրության դիրքորոշումը»,-ավելացրեց քաղաքագետը: