Հաշվի առնելով ռուսական գազի թանկացման հեռանկարները` Հայաստանը պետք է մտածի երկրի ներսում մարժայի համապատասխանության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը գազի սակագնի քաղաքականության վերաբերյալ հայտարարությունը:
Ինչպես Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողներին հայտարարել էր Սերժ Սարգսյանը, գինը պետք է բխի գազի շուկայական իրական գնից, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը: Ներկայումս Հայաստանը ռուսական գազի հազար խմ-ի դիմաց վճարում է 180 դոլար:
«Պետք է հիմնվել անցյալի փորձի վրա. նախկինում Հայաստանը գազն արտոնյալ գնով էր գնում: Ներկայիս շուկայական գինը կարելի է համեմատել այն երկրների համար գների հետ, որոնց հետ Հայաստանն աշխույժ տնտեսական փոխգործակցություն ունի: Մեր հետազոտություններով, դրանց համեմատ գազի մեր գինը մրցունակ է»,- նշեց Թ. Մանասերյանը:
Մյուս հարցն այն է, թե որքանով է փոխվում գազի գինը Հայաստանի ներսում. «Գազպրոմը» սահմանին է բարձրացնում գինը, բայց ոչ երկրի ներսում: Եւ այստեղ Հայաստանը պետք է մտածի ներկայիս մարժայի ադեկվատության մասին: Հարցը պետք է մշակեն համապատասխան պետական մարմինները`հաշվի առնելով տնտեսության շահերը, որը պետք է վճարի գազի համար»,-ավելացրեց Մանասարյանը:




























