Զինված անձինք ներխուժել են մեքսիկական Ակապուլկո քաղաքի տներից մեկը եւ կրակել ընտանիքի հինգ անդամներին: Զոհերի թվում հղի կին եւ երեքամյա երեխա կա:

Կատարված հանցագործության դրդապատճառները չեն պարզվել: Հանցագործությունը կարող է պայմանավորված լինել թմրակարտելների գործունեությամբ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հերերո նահանգը, որտեղ գտնվում է Ակապուլկո զբոսաշրջային քաղաքը, հաճախ է քրեական հաշվեհարդարների վայր դառնում` պայմանավորված թմրամաֆիայի ակտիվությամբ: