Կոլումբիայի իշխանությունները հայտնել են մեքսիկական «Զեթաս» կարտելի հետ կապված թմրամատակարարներից մեկին բռնելու մասին:
Էրիքսոն Վարգասը ձերբակալվել էր Մեդելին քաղաքի հյուսիս-արեւելքում: Վարգասի հետ ձերբակալվել են կարտելի եւս երկու անդամներ, իսկ հանցագործներից մեկն սպանվել է:
Ըստ ոստիկանության տվյալների` վերջին տարիներին Վարգասը համագործակցել է «Զետասի» հետ:
«Էնվիգադո» խմբավորումն ստեղծվել է 1980-ականներին Պաբլո Էսկոբարի` Կոլումբիայի նախկին խոշոր թմրաբարոններից մեկի անմիջական մասնակցությամբ:




























