Նյու Յորքում տեղի է ունեցել կարճ հաղորդագրությունների արագ հավաքման ամենամյա մրցույթ: Ինչպես եւ նախորդ տարի, հաղթել է Ռայնլենդեր քաղաքից դեռահաս Օսթին Վեյրսկին: Նա շահել է 50 հազար դոլար:

Եզրափակչում մասնակցել են 11 մարդ` 16-24 տարեկան: Մայիսին մեկնարկած մրցույթի նախնական փուլերին մասնակցել են 100 հազար մարդ:

Եզրափակիչը բաղկացած է եղել երեք փուլերից: Սկզբում մասնակիցները պետք հաղորդագրությունները հավաքեին փակ աչքերով: Այնուհետեւ նրանք պետք է հաղորդագրություն տպեին` ձեռքները հետեւում պահած: Երրորդ փուլում մասնակիցները պետք է արագ փոխադրեին էկրաններին բերվող տեքստը:

Օսթինին հաջողվել է 149 սիմվոլներից բաղկացած տեքստը հավաքել 39 վայրկյանում: Երկրորդ տեղում է Նյու Յորքի բնակիչ Քենթ Օգեսթայնը, հայտնում է «gazeta.ru»-ն:

Ըստ հաղթողի` մրցույթին պատրաստվելու համար նա բավականին մեծ քանակությամբ հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերներին:

Մրցույթի հովանավորը, որն անցկացվում է 2007 թվականից, LG-ն է: