Վաշինգթոնի բնակիչը համացանցի միջոցով պլազմային հեռուստացույց է պատվիրել, բայց փոխարենն ստացել է հարձակողական կիսաավտոմատ հրացան:
Սեթ Հորվիցը Amazon-ի միջոցով 39 դյույմանոց հեռուստացույց է պատվիրել: Առաքողը կնքված ոչ մեծ արկղ է բերել եւ
թողել դռան տակ: Ամենասկզբից Հորվիցին զարմացրել է արկղի փոքրությունը, իսկ երբ այն բացել է, ներսում հայտնաբերել է Sig Sauer SIG716 հրացան:
Հորվիցը զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածը: Նրա տուն ժամանած իրավապահները առգրավել են զենքը, The Washington Post-ին վկայակոչելով գրում է lenta.ru-ն:
Ոստիկանությունն արդեն սկսել է դեպքի բոլոր հանգամանքների քննությունը: Միաժամանակ, ինչպես պատմել է Հորվիցը, նախորդ շաբաթ պատվիրված հեռուստացույցն այդպես էլ չի ստացվել:




























