Կարելիայում հորդառատ անձրեւների պատճառով ամբարտակի փլուզում է տեղի ունեցել, ջրի տակ է անցել Մատկոնենսկայայի ՀԷԿ-ի մեքենայական սրահը: Արդյունքում շուրջ մեկուկես հազար բնակչությամբ մի ամբողջ ավան մնացել է առանց էլեկտրականության:

Հոսանքազրկված է Բելոմորսկի շրջանի Սոսնովեց ավանը, որում  1500 մարդ է բնակվում: Այդ բնակավայրում 274 բնակելի տուն կա, քույրական խնամքի տուն, դպրոց եւ մանկապարտեզ:

ԱԻՆ-ում նշել են, որ Բելոմորսկ քաղաքին եւ ներքեւում տեղակայված բնակավայրերին վտանգ չի սպառնում, հայտնում է dni.ru-ն:

Կարելիայում օգոստոսի գիշերը ամպրոպով ուղեկցվող ավերիչ քամի էր սկսվել: Պետրոզավոդսկում հեղեղի պատճառով տասը մետրի չափով փլուզվել էր Լոսոսինկա գետի վրայի կամուրջ տանող մայթը: Բելոմորսկում փրկարարները շուրջ 60 մարդու են տարհանել ջրի տակ հայտնված 14 տներից:

Բացի այդ, տարածաշրջանում սկսված աղետի պատճառով երկաթուղու մի հատվածում տեղի է ունեցել երկաթգծերի քայքայում: Երկաթուղայինները տվյալ հատվածով երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշում են կայացրել: