Հալեպում կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների բախումները շարունակվում են:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հալեպում հայկական համայնքի աղբյուրը, հայկական թաղամասերում իրավիճակը, անցյալ մի քանի օրերի համեմատ, կարգավորվել է, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Երեկ մի քանի ժամով էլեկտրականություն են տվել, որը վերջին 48 ժամվա ընթացքում անջատված էր, բայց սնունդ կա»,- նշել է աղբյուրը:
Նրա խոսքով, շատ հայեր են լքում Հալեպը, հատկապես նրանք, ում ընտանիքներում երեխաներ կան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռմբակոծության արդյունքում` այդ թվում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
Սիրիայում բնակվում են մոտ 50-60 հազար հայ:




























