Աթենքում աշխատանքից ազատվել է դատական աշխատակիցը, ում հաշվեհամարին մի ամբողջ կարողություն` չհայտարարագրված 8 միլիոն եվրո են հայտնաբերել:

Պետաշխատակցի հաշվեհամարների փողերը հայտնաբերել է պետական տեսչությունը: Պարզվել է, որ կինը իր տիրապետության տակ ունի նաեւ առեւտրային կազակերպություն եւ անշարժ գույքի  տեսքով զգալի կարողություն: Գույքը եւ կարողությունները գրանցված չեն եղել հարկային տեսչությունում:

Ծառայողը չի կարողացել վերահսկիչ մարմնին բացատրել, թե որտեղից է նա կուտակել այդքան կարողություն: Նրա խոսքով, ինքը հարկային տեսչություն չի դիմել, քանի որ վերջին տարիների ընթացքում իր կարողությունը չի փոխոխվել: Այն մասին, թե արդյոք գործ  է հարուցվել կնոջ հանդեպ, հայտնի չէ, հայտնում է ՌԱՊՍԻ-ին:

Դատարանի ազատված աշխատակիցը  այն 13 պետծառայողներից մեկն է, որոնց հաշիվների ստուգման արդյունքում հայտնաբերվել է 25 միլիոն եվրո ընդհանուր չափով չհայտարարագրված գումար: