«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնում սատարում է գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի թեկնածությունը:
«Հաշվի առնելով լրատվամիջոցների առանձնակի հետաքրքրությունը Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը, հայտնում ենք, որ ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Որեւէ այլ թեկնածություն չի քննարկվել»,- ասվում է ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Ծառուկյանը զայրացել է եւ փեսային արգելել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ «լավ չի աշխատում, եւ ժողովուրդը դժգոհ է նրանից»:




























