Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դատապարտել է վրացի այն քաղաքական գործիչներին, ովքեր վիճարկում են 2008թ. օգոստոսյան դեպքերի վերաբերյալ Թբիլիսիի պաշտոնական վարկածը եւ համաձայն չեն այն պնդմանը, թե պատերազմն սկսեց Ռուսաստանը: Նրա խոսքով` Պուտինն ինքն է խոստովանել, որ վաղուց ծրագրել էր ներխուժումը:
«Միայն ապուշը կհարցնի, թե ով սկսեց օգոստոսյան պատերազմը», - օգոստոսի 8-ին` օգոստոսյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը ասել է Սահակաշվիլին, գրում է «Գռուզիա Օնլայնը»:
Կան ռուսական փողերով ֆինանսավորվող վրացի քաղաքական գործիչներ, ցանկանում եմ դիմել այդ ստրուկներին: Ձեր տեր Պուտինն այսօր ինքը խոստովանեց, որ ինքն է սկսել պատերազմը եւ հպարտ է դրա համար: Միգուցե, վերանայեք ձեր վարկածները եւ գոնե համաձայնեցնեք դրանք Պուտինի խոսքերին: Ես շատ լավ հասկանում եմ, թե Պուտինն ինչու էր մեր դեմ պատերազմ ծրագրում: 2005-2006թթ. արդեն հստակ էր, որ Վրաստանն այնպիսի բարեփոխումներ է իրագործել, որոնց մասին ստիպված կլինեին ասել, որ իրենք պետք է օրինակ վերցնեն:
Նրանք նաեւ չհանդուրժեցին Ասլանի [Աբաշիձե] աքսորը եւ Աջարիայի կորուստը: Երեկ չէ առաջին օրը հայտարարեցին, որ պետք է ներողություն խնդրենք Ասլանից: Հասկանում եմ, որ ձեզ կարող է դուր չգալ այս կառավարությունն ու Սահակաշվիլին, բայց, գրողը տանի, միթե ձեր եւ Պուտինի միջեւ տարբերություն չպետք է լինի: Չէ որ նա Պուտինն է, իսկ դուք` վրացի:
Պետք չէ խառնել անցյալն ու ապագան, ազատությունն ու ստրկությունը: Մենք պետք է շարունակենք սկսածը, կառուցենք խաղաղ, հաղթանակած Վրաստան: Պուտինն այսօր խոսեց, որովհետեւ չի կարողացել հասել գլխավոր նպատակներին, եւ նա հիանալի գիտի, որ ինքը հաղթող չէ», -ասել է Սահակաշվիլին:




























