Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 8-ի դրությամբ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու: ՀՅԴ կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ Արթուր Աթայանը, ՀՀԿ-ի կողմից` Աշոտ Հայրապետյանը, ինքնառաջադրվել է անկուսակցական, նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը:
Սիսիանում առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու` ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը:
Քաջարանում առաջադրվել են գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը եւ անկուսակցական Ռաֆայել Լալայանը:
Դաստակերտում երկու թեկնածու է առաջադրվել` հանրապետական Նաիրի Փիլոսյանն ու անկուսակցական Սասուն Սարգսյանը:
Մեղրիում առաջադրվել են գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանն ու անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը, Ագարակ համայնքում` գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 10-ը, ժամը 18:00-ն է:




























