Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Մյուրեյ ՄըկՔալին կհանդիպի իր հայ գործընկերոջ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին գրում է «Sunlive» նորզելանդական կայքը:

Նախարարներ  ՄըկՔալին եւ Նալբանդյանը կքննարկեն երկկողմյան հարաբերությունները եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին  վերաբերող հարցեր:

«Այս այցը լավ հնարավորություն է` Հայաստանի եւ Նոր Զելանդիայի միջեւ հետագա համագործակցության ամրապնդման համար».-ասել է ՄըկՔալին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ Նոր Զելանդիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ` Լոքվուդ Սմիթի եւ Գերագույն դատարանի նախագահ Դայմ Սիան Էլիասի հետ, ինչպես նաեւ տեղական հայ համայնքի հետ: