Ուրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է №5029-VI` «Պետական լեզվամտածողության քաղաքականության հիմունքների» մասին օրենքը: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:
Երկրի ղեկավարը Նախարարների գրասենյակին հանձնարարել է նաեւ ստեղծել հանրային անձանցից` արվեստի, գիտության եւ կրթության նշանավոր գործիչներից, լեզվագիտական հարցերով զբաղվաղ առաջատար մասնակգետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Ուկրաինայում կիրառվող լեզվական օրեսդրության համեմատական կանոնադրության մշակման եւ զարգացման հարցերով, հայտնում է Analitika.at.ua-ն:
Օրենքով պահպանվել է ուկրաինական լեզվի պետական-սահմանադրական դերն ու նշանակությունը: Նախագծի 6-րդ հոդվածի առաջին հատվածով հաստատվում է, որ Ուկրաինայի պետական լեզուն ուկրաիներենն է: Միեւնույն ժամանակ Ուկրաինայի տարածքում երաշխավորվում են տարածաշրջանային լեզուների ազատ օգտագործումը, որոնց թվում է ռուսերենը, բելարուսերենը, բուլղարերենը, հայերենը, գագաուզերենը, իդիշը, ղրիմաթաթարերենը, մոլդավերենը, գերմաներենը, հունարենը, լեհերենը, ռումիներենը, սլովակերենն ու հուգարերենը, կարաիմերենը, ղրիմերենը: Այս օրենքը տարածվում է այն լեզուների վրա, որոնք հարազատ են համարվում տեղական բնակչության ավելի քան 10 տոկոս քաղաքացիների համար:
Տեղական խորհուրդների որոշմամբ , մասնավոր դեպքերում հավաքված ստորագրությունների պայմաններում, նման միջոցներ կարող են կիրառվել այն լեզուների հանդեպ, որի շրջանային լեզվակրողների թիվը կազմում է ոչ պակաս քան 10 տոկոս:




























