Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 8-ի դրությամբ, Մեծամորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու: Հանրապետական կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ, հանրապետական Ռոբերտ Ֆրեդիկի Գրիգորյանի թեկնածությունը, իսկ անկուսակցական Աշոտ Սեկտորի Գրիգորյանն ինքնաառաջադրվել է:

Հայաստանի ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Էջմիածնում առայժմ առաջադրվել է գործող քաղաքապետ, անկուսակցական Կարեն Մանվելի Գրիգորյանը:

Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 10-ը, ժամը 18:00-ն է: