Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Նախնական տվյալներով` այցը տեղի կունենա սեպտեմբերի 11-12-ին:

Այցի նպատակը Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական  համագործակցության խորհրդի նիստի հերթական մասնակցությունն է: Այժմ նախապատրաստվում են Խորդրի նիստին համապատասխան  փաստաթղթեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

2010 թ-ի օգոստոսի 16-ին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի  նախագահ Աբդուլա Գյուլը ստորագրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ օգնության շուրջ  դիվանագիտական  համագործակցության համաձայնագիր: