Պարզվել է տղամարդու ինքնությունը, ում դին հայտնաբերվել էր չորս ամիս առաջ Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքի Hahamongna Watershed զբոսայգում, նա Գլենդելի հայազգի բնակիչ է:
Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, 51-ամյա Գաբրիել Հորիղյանի դին գտել էին ապրիլի 15-ին, Փասադենայի եւ Լա-Կանյադա-Ֆրինթրիջի միջեւ գտնվող այգում: Դեպքի վայր դետեկտիվներ էին կանչել, սակայն դին ահավոր քայքայված էր եւ դիկի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հորիղյանի ինքնությունը պարզվել է ատամնաբուժական գրառումների միջոցով: Մահվան պատճառը դեռ չի պարզվել:
Փալմդեյլի բնակիչ Քարլթոն Սմիթը, ով մահացածի փեսան է, ասել է, թե Հորիղյանը ապրում էր Գլենդելում, մոր եւ եղբոր հետ: Գաբրիելի քույրը` Անահիտ Հորիղյանը պատմել է, որ ընտանիքը քիչ բան գիտի մահվան հանգամանքների մասին եւ մեկնաբանություններ չի անում:




























