Օգոստոսի 9-ին Վրաստանի էներգոհամակարգում տեղի ունեցած վթարի պատճառով ամբողջովին հոսանքազրվել է երկրի մայրաքաղաքը` Թբիլիսին:

Մետրոյի գնացքնեըը վթարային միացմամբ հասել են կայարաններ, եւ ուղեւորները ժամանակին դուրս են բերվել գետնանցումից:

Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիան», անջատումը տեղի է ունեցել ժամը 13:45-ի սահմաններում, իսկ արդեն ժամը 14:10-ի սահմաններում Թբիլիսիի էլեկտրամատակարարումը աստիճանաբար կարգավորվել է: Թբիլիսիի` «Թելասի» էլկտրոբաշխիչ ընկերությունը եւ «Վրաստանի պետական  էլկտրոցանց» բաժնետիրական ընկերությունում  վթարի պատճառները պարզվում են եւ հետագայում հատուկ հայտարարությամբ հանդես կգան:

Իր հերթին «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ վթարի պատճառով հոսանքազրվել է երկրի մեծ մասը` այդ թվում մայրաքաղաքը: