ԵՄ ինստիտուտները կրոնական խնդիրներով չեն զբաղվում: Սակայն ԵՄ ձգտող երկրներում որոշ կրոնական առաջնորդների համար քրիստոնեական արմատները  նախկինի պես կարեւոր են, գրում է «EUobserver»-ը:

ԵՄ-ն արդեն տուն է դարձել է 13 մլն մահմեդականների, 1 միլիոնից ավելի հրեաների եւ  370 մլն մարդկանց համար, որոնք, ըստ հարցումների, քրիստոնյաներ են:

Բացի Թուրքիայից,  մահմեդական մեծամասնություն ունեցող բնակչությամբ եւս երկու երկիր` Ալբանիան եւ Կոսովոն, ԵՄ անդամակցության հերթում են:

«Եվրոպայում մահմեդականների ներկայության նկատմամբ հարգանքով հանդերձ` կարծում եմ, որ Եվրոպայում յուրաքանչյուր ոք գտնում է, որ Եվրոպան քրիստոնեական մայրցամաք է, ոչ թե մահմեդական»,-ասում է Հայ առաքելական կեղեցու հոգեւոր սպասավոր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հակադրելով Թուրքիային Հայաստանը, նա ասաց. «Մենք նույնպես քրիստոնյաներ ենք, եւ ավելի շատ ընդհանուր բաներ ունենք ԵՄ անդամ-երկրների հետ: Նույնը կասեի մեր քրիստոնյա հարեւանի` Վրաստանի մասին»:

Նա նշեց, որ հայ-թուրքական հին հակամարտությունը կրոնական ենթատեքստ ունի: Երբ հայերն անցած տարի պատարագ էին մատուցում Արեւելյան Թուրքիայում գտնվող Աղթամարի եկեղեցում, մահմեդական թուրքերը հնագույն հայկական եկեղեցում նրանց «դեմ» ծիսակարգ կատարեցին, իսկ հիմա Անիում են անում, ցույց տալու համար, թե ով է տան տերը:

Եպիսկոպսոը, ով աշխատել է բելգիական քրիստոնեական լոբբիստական «Comece»-ում, ավելացրեց, որ հայ համայնքները, օրինակ, Բելգիայում եւ Ֆրանսիայում, «ամբողջությամբ ասիմիլացվել են», այն դեպքում, երբ մահմեդականները ինտեգրման տեսակետից «մարտահրավեր» են: