Սաուդյան Արաբիան զգուշացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները ոչնչացնելու գործողությունների ընթացքում թագավորության օդային տարածքն օգտագործելու դեպքում կխփի իսրայելական օդանավերը:
Սաուդյան իշխանությունները ամերիկացի պաշտոնյաների միջոցով իսրայելյան կառավարությանը փոխանցել են, որ թագավորության օդային տարածքը խախտելը չեն հանդուրժի, իսրայելյան մամուլին հղում անելով գրում է «Ռոսբալտը»:
Իսրայելի ղեկավարության կարծիքով` Սաուդյան Արաբիայի զգուշացումը կապված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների միակողմանի գրոհ թույլ չտալու ԱՄՆ-ի ջանքերի հետ:
Ավելի վաղ իսրայելյան հետախւզության ղեկավար գեներալ Ահարոն Զեեւի Ֆարքեշը հայտնել էր, որ մոտ ժամանակներս Իսրայելը կհարձակվի Իրանի վրա:




























