Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 8-ի դրությամբ, Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է երեք թեկնածու` հանրապետական, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, փաստաբան Կարեն Թումանյանը:

ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը, Էդգար Արշակյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:

Ստեփանավանում առաջադրվել են Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը եւ ֆերմեր Վարդան Գրիգորյանը, ԲՀԿ-ական Սերգեյ Մարգարյանը:

Շամլուղում առաջադրվել են գործող քաղաքապետ, հանրապետական Լենդրուշ Բեջանյանը, եւ անկուսակցական Հովհաննես Առաքելյանը:

Առաջադրումներ չկան Թումանյանի եւ Ախթալայի քաղաքապետերի պաշտոններում:

Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 10-ը, ժամը 18:00-ն է: